Ադրբեջանում վերջին երկու օրերին եւս մեկ դպրոցական է ինքնասպանություն գործել:
Ադրբեջանում ևս մեկ դպրոցական է ինքնասպանություն գործել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: report.az լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ջալիլաբադի շրջանի Գյուլմամեդլի գյուղի 12-ամյա դրոցական Թ.Է.-ն կախվել է իրենց տան բակում: Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանում գիտության օրը` սեպտեմբերի 15-ին: Դպրոցականի ինքնասպանության դիմելու պատճառը չի նշվում:
Սեպտեմբերի 14-ին Իսմայիլլիի շրջանում իրենց տան խորդանոցում կախվել էր 12-ամյա դպրոցական Իսմեթ Գիսմեթ օղլու Ասադովը: Նա ինքնասպանություն է գործել նոր դպրոցական համազգեստ չունենալու պատճառով (qafqazinfo.az):
Նրա ընտանիքի մերձավորների խոսքով` երեխան այդ քայլին է դիմել այն պատճառով, որ ծնողները չեն կարողացել նոր ուսումնական տարվա համար դպրոցական համազգեստ եւ պայուսակ գնել իր համար:
Ադրբեջանի Իմիշլիի շրջանի Գըզըլքենդ գյուղի մի խումբ ծնողներ էլ հրաժարվել են իրենց երեխաներին ուղարկել դպրոց:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` ծնողներն այսօր առավոտյան հավաքվել են դպրոցի շենքի առջեւ եւ սկսել են բողոքել ուսումնական հաստատությունում առկա սարսափելի պայմանների դեմ:
Ծնողները հրաժարվում են իրենց երեխաներին ուղարկել սովորելու խիստ վթարային շենքում եւ պահանջում են դպրոցի նոր շենք կառուցել: