Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը պաշտոնանկ է արվել:
ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնանկ է արվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Ֆալկեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, քանի որ ՖԻՖԱ-ն մի շարք մեղադրանքներ է ստացել նրա հասցեին»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ: Ինքը` Ֆալկեն, չի ընդունում իր հասցեին ուղղված մեղադրանքները, որոնք կապված են 2010 թվականի աշխարհի առաջնության հետ: