Թուրք մտավորական, լրագրող, Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործներից մեկի` Ջեմալ փաշայի թոռան` Հասան Ջեմալի դեմ Թուրքիայում հետաքննություն է սկսվել:
Թուրքիայում հետաքննություն է սկսվել Ջեմալ փաշայի թոռան դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Թուրքական Demokrathaber.net-ի փոխանցմամբ՝ հետաքննությունը սկսվել է Ջեմալի` «Թափվող արյան թիվ մեկ պատասխանատուն պալատում նստող սուլթանն է և վերջ» խորագրով հոդվածի պատճառով:
Հետաքննության շրջանակում Հասան Ջեմալն արդեն կանչվել է հարցաքննության: