Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է տնտեսապես օգնել Հայաստանին՝ Սերժ Սարգսյանին շնորհավորելով Հայաստանի Անկախության օրվա առթիվ:
Իտալական պարբերական. Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի տնտեսական աջակցությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում է Իտալական Il Velino-ն վկայակոչելով Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունը։
Պուտինն ընդգծել է, թե ռուսական կողմը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ անհետաձգելի սոցիալ-տնտեսական հարցերում եւ ցանկություն է հայտնել զարգացնել հարաբերությունների ողջ սպեկտրը դաշնակիցների հետ։