Ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները թաքցնելու համար օգտագործելն անլուրջ է եւ դժվար թե օգտակար լինի:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանն՝ Ադրբեջանին. Անլուրջ է հակամարտությունն օգտագործել որպես թաքստոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցի Դենիել Բեյերը՝ պատասխանելով Մարդկային չափման հարցերով հարցրեով միջոցառումների իրականացմանը նվիրված նիստում ադրբեջանցի մասնակցի ելույթին:
Նրա մեկնաբանությունները վերաբերել են Ադրբեջանի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմադ Շաիդովի հայտարարությանը, որը վրդավված իր երկրի կառավարության նկատմամբ մշտական քննադատությունից, կրկին խոսել է բոլորին զզվեցրած «մեկ մլն փախստականների ու Հայաստանում պահվող պատանդների» մասին:
«Ադրբեջանաին ՀԿ-ի ներկայացուցիչը ներկայացավ որպես իրավապաշտպան եւ ասում է, որ չի ողջունում իր երկրի կառավարությանն ուղղված քննադատությունը»,-գրել է Բեյերը: Նա ընգծել է, որ հակամարտության հումանիտար հետեւանքների քննարկումն, իհարկե, կարեւոր է, բայց հակամարտությունն օգտագործել որպես թաքստոց՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների համար, անլուրջ է:
Նրա խոսքով, ասել, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ հարձակումների պատճառը կառավարության եւ միջազգային հանրության միջեւ վստահության պակասն է, նշանակում է սայլը ձիուց առաջ կապել:
Նշենք, որ ավելի վաղ իր ելույթում ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ռոբերտ բերշինսկին ընդգծել էր, որ Ադրբեջանում շարունակվում են քաղաքացիական հասարակության դեմ սահմանափակող միջոցառումները: