ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի հետ եւ ասել է, որ պատրաստ է հանդիպել նրա հետ ցանկացած թեմա քննարկելու համար։
Վլադիմիր Պուտինը զանգահարել է Էլթոն Ջոնին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Բացի այդ, ռուս նախագահը երգչին խնդրել է չնեղանալ խուլիգանների չար կատակի համար, որոնք զանգահարել էին Էլթոն Ջոնին եւ ներկայացել իբրեւ Վլադիմիր Պուտին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ երգիչը սոցցանցում գրել էր, որ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր հետ, եւ ինքը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահի հետ։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել էր հեռախոսազրույցի փաստը, իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Էլթոն Ջոնը պրանկերների չար կատակի զոհ է դարձել։