Ջենիֆեր Լոպեսը ՄԱԿ-ի առաջին գլոբալ պաշտպանն է դարձել` աղջիկների և կանանց իրավունքների գծով:
Ջենիֆեր Լոպեսը` կանանց և աղջիկների իրավունքների պաշտպան ՄԱԿ-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 7days.ru-ի փոխանցմամբ՝ երեկ Նյու Յորքում հանդիսավոր ընդունելություն է կազմակերպվել այդ իրադարձության առթիվ: Ջենիֆերը միջոցառմանը ներկայացել է իր սիրեցյալի՝ Կասպեր Սմարթի ընկերակցությամբ: Ներկա է գտնվել նաև Հորդանանի թագուհի Ռանիան, որը հայտնի է կանանց իրավունքների պաշտպանության գործում իր ակտիվ գործունեությամբ: Թագուհին գովաբանել է Ջենիֆերին և խոստացել օգնել նրան իր գործունեության սկզբնական փուլում: