ԵԽԽՎ դիտորդներ կուղարկի Ադրբեջան` խորհրդարանական ընտրություններին հետևելու:
ԵԽԽՎ-ն համաձայնել է դիտորդներ ուղարկել Ադրբեջան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Հագըն.ազ»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի ԽՎ-ի նախագահ Անն Բրասերը։
Նա նշել է, որ դեմոկրատիան հարգալից վերաբերմունք է պահանջում մարդու իրավունքների հանդեպ: «Հույս ունեմ, որ մեր դիտորդական առաքելությունը մեզ հնարավորություն կտա հասցնելու այդ ուղերձը Ադրբեջանին»,- ասել է Բրասերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ երկու գրասենյակներ հրաժարվել են Ադրբեջանի հետ համագործակցությունից` Ադրբեջանի պահանջների պատճառով: ԺՀՄԻԳ-ը հրավեր ստանալուց հետո հայտնել էր, որ պատրաստվում է 30 երկարաժամկետ և 350 կարճաժամկետ դիտորդ ուղարկել Ադրբեջան։ Սակայն օգոստոսի 31-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը հայտնել էր, որ իշխանությունները պատրաստ են ընդունել միայն 6 երկարաժամկետ և մինչև 125 կարճաժամկետ դիտորդի։