Սեպտեմբերի 28-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում այցելել են 2015 թվականի մարտի 22-ին ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատած հայ ռազմագերուն։
ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են հայ ռազմագերուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը։
Նրա խոսքով՝ այցելության ընթացքում ընտանեկան բնույթի տեղեկություններ են փոխանակվել։
«Այցելությունը կայացել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում։ ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և նրանց հետ վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրանց հարազատների միջև»,- նշել է Էթերի Մուսայելյանը։
Հիշեցնենք նաև, որ ընթացիկ տարվա մարտի 22-ին Անդրանիկ Արարատի Գրիգորյանը հատել է սահմանն ու հայտնվել ադրբեջանական կողմում։