Եվրոպայի տիեզերական գործակալության գիտնականները խորհրդածում են այն բանի շուրջ, թե ինչ են իրենցից ներկայացնում Լուսնի մակերեւույթի սեւ խառնարանները։
Լուսնի հյուսիսային բևեռի նոր լուսանկարները տարակուսանքի մեջ են գցել գիտնականներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գործակալությունը Համացանցում զետեղել է Լուսնի հյուսիսային բեւեռի նոր լուսանկարներ, որոնցում երեւում են սեւ խորացումներ: Գիտնականների վարկածներից մեկի համաձայն՝ խառնարաններն իրենցից ներկայացնում են խորը ձագարափոսեր, որոնց հատակում կարող է ջուր լինել սառույցի տեսքով:
Նաեւ, առանձին գիտնականների կարծիքով, Լուսնի խառնարանների ուսումնասիրումը կօգնի նոր փաստեր բացահայտել Արեգակնային համակարգի սկզբնավորման ամսին։