Artsakhpress

Մշակույթ

Ցեղասպանության 100-­րդ տարելիցի շրջանակներում աճեմյանցիներն առաջին անգամ ներկայացրին «Արշիլ Գորկի» դրաման

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հոբելյանական 150-րդ թատերաշրջանում ներկայացնում է արդեն երկրոդ առաջնախաղը՝ Աննա Պետրոսյանի «Արշիլ Գորկի» դրաման 1 գործողությամբ:

Ցեղասպանության 100-­րդ տարելիցի շրջանակներում աճեմյանցիներն առաջին անգամ ներկայացրին «Արշիլ Գորկի» դրաման

Ցեղասպանության 100-­րդ տարելիցի շրջանակներում աճեմյանցիներն առաջին անգամ ներկայացրին «Արշիլ Գորկի» դրաման

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեմում աշխարհահռչակ ամերիկահայ նկարչի կյանքի մանրամասներին դեռ ոչ մի թատերախումբ չի անդրադարձել, ավելին՝ Արևմտյան Հայաստանի Խորգոմ գյուղում ծնված Ոստանիկ Ադոյանի մասին շատերին հայտի դարձավ միայն վերջին տարիներին՝ Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի շնորհիվ: Նրա անհատականությունը դեռ շատերի համար բացահայտված չէ, թեեւ վերջինիս ստեղծագործությունները, որպես ժամանակակից արվեստի «սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմ»­ի առաջին շիվեր, արժանացել են համաշխարհային հռչակի:

Ռեժիսորի նպատակը հենց հայի ճակատագիրն ունեցող Արշիլ Գորկու կյանքի, նրա հոգեկան աշխարհի ու դժբախտության ներկայացումն է: «Չեմ մտածել այն մասին, որ թեման ծանր է և կարող է «երկար կյանք» չունենալ. մեր նպատակը հասարակությանն Արշիլ Գորկի անհատին ներկայացնել է՝ մի մարդու, ով համարվելով 20-­րդ դարի ամերիկյան լավագույն նկարիչներից մեկը և ամերիկյան ժամանակակից նկարչության հիմնադիրներից, դեռ անհայտ է հայ իրականության մեջ: Ներկայացումը նվիրված է Եղեռնի հետևանքները կրող հայ մարդուն: Մենք շեշտը դրել ենք այն բանի վրա, թե ինչ հետևանք թողեց Եղեռնը հայ մարդու վրա, մի մարդու, ով երկար տարիներ ապրելով ԱՄՆ-­ում՝ չհաշտվեց իրականության հետ՝ ցանկացած գնով իրեն պահելով արմետներին ամուր կապված՝ հայրենիք վերադառնալու միակ ելքը գտնելով ինքնասպանության մեջ: Յուրաքանչյուր մարդ պարտավոր է իմանալ այս մեծ արվեստագետի ու օտար ափերում դեգերող մեծ հայի մասին»,­-«Արմենպրես»-­ի հետ զրույցում նշեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Հայի ճակատագիրը ներկայացնող չափազանց հուզիչ թեման, ժամանակին համահունչ հագուստներն ու բեմական ձևավորումը, բեմադրական լուծումներն ու ամենակարևորը՝ դերասանների արհեստավարժ խաղը, հանդիսատեսին ողջ ներկայացման ընթացքում ոչ միայն հուզեցին, այլ նաև խորհելու ու ազգային արժեքները գնահատելու առիթ տվեցին: Հատկապես տպավորիչ է գլխավոր դերակատարի՝ Տիգրան Գաբոյանի խաղն ու հոգեվիճակի ճիշտ ներկայացումը, որը մի պահ նույնիսկ մոռացնել է տալիս իրականության ու ոչ իրականի սահմանի մասին:

Հոկտեմբերի 10­-ին` առաջնախաղի ժամանակ, խստապահանջ գյումրեցի հանդիսատեսի լուռ ծափողջունները բեմադրության հաջողված լինելու մասին էին խոսում, բեմադրություն, որը դեռ երկար պետք է մնա Գյումրու դրամատիկականի բեմում, հոգեդրամա, որն արժե ու պետք է դիտեն բոլորը:

Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանին է, նկարչական ձևավորումը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանինը, գլխավոր դերակատարը Տիգրան Գաբոյանն է: Աճեմյանցիները այս ներկայացումը նվիրում են Ցեղասպանությնա 100­-րդ տարելիցին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search