Երեկ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ կայացել է Նեստվել քաղաքի «Վոքս Վիվա» դանիական երգչախմբի համերգը:
Ստեփանակերտում կայացել է «Վոքս Վիվա» դանիական երգչախմբի համերգը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Վոքս Վիվա» դանիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Մետտե Ռիմերը նշել է. «Շատ կարևոր է մեզ համար, որ տարբեր լեզուներով երգենք: Դանիայում մենք երգում ենք նաև հայկական երգեր»:
Մետտե Ռիմերն ասել է, որ համերգային ծրագրով առաջին անգամ են Արցախում:
Երգչախմբի գեղարվեստական ղեկավարը նշել է, որ երգչախումբը հոկտեմբերի 13-ին համերգ կունենա նաև Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում:
Համերգի ընթացքում, բացի դանիական երգերից, առաջին անգամ երգչախումբը հանդիսատեսի դատին է ներկայացրել Կոմիտասի ստեղծագործություններից մեկը:
Նշենք նաև, որ 11 տարի է ինչ գործում է երգչախումբը, որի կազմում ընդգրկված է 8 տղամարդ:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցներ, մշակութասեր հասարակություն և հյուրեր: