Թուրքիայում Սելիմ Սերհադ անունով երիտասարդ երգիչը, ով հայտնի է քրդերեն երգերի կատարմամբ, դաժանորեն սպանվել է:
Թուրքիայում քրդերեն երգելու համար հենց բեմի վրա սպանել են երգչին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Ավջըլար թաղամասի ակումբներից մեկում:
Թուրքական Sondakika լրատվական կայքի փոխանցմամբ, այս մասին հայտնել է երգչի ընկերը՝ Օնուր Աքայը: Նա ասել է, որ Սերհադին սպանել են քրդերեն երգեր երգելու համար՝ հենց բեմի վրա: Անհայտ անձինք հարձակվել ու դանակի հարվածներ են հասցրել երգչին:
Աղբյուրը գրում է, որ Սելիմ Սերհադը 3 երեխաների հայր էր: Հատկապես հայտնի էր խաղաղության մասին իր երգերով: