ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հանձնարարել է հատուկ հսկողության տակ առնել Տուլայի մարզում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորներին բուժօգնության տրամադրումը։
ՌԴ առողջապահության նախարարությունը ցավակցություն է հայտնել ՀՀ ԱՆ-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: РИА Новости-ին հայտնել է Առողջապահության նախարարության հանրային առողջության և հաղորդակցությունների բաժնի ղեկավար Օլեգ Սալագայը:
M4 ավտոճանապարհին վթարը տեղի է ունեցել գիշերը՝ Երևանի ժամանակով ժամը 3:12-ին։ Մոսկվա-Երևան ուղղությամբ ավտոբուսում եղել է, մարզային իշխանությունների տվյալներով, 63 մարդ, նրանք բոլորը եղել են Հայաստանի քաղաքացիներ: Վերջին տվյալներով՝ մահացել է ութ մարդ։
«Առողջապահության նախարարը հանձնարարել է հատուկ հսկողության տակ առնել վիրավորներին բժշկական օգնության տրամադրման կազմակերպումը»,- հայտնել է Սալագայը:
«ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ պրոֆեսոր Իգոր Մոլչանովին և նախարարության գլխավոր վնասվածքաբան պրոֆեսոր Սերգեյ Միրոնովին հանձնարարվել է հեռաբժշկական խորհրդակցություններ անցկացնել վիրավորների բուժման լավագույն ռազմավարությունը որոշելու համար»,- հավելել է նա:
ՌԴ առողջապահության նախարարությունը նաև ցավակցություն է հայտնել Հայաստանի առողջապահության նախարարին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։