Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 5-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել Է Վրաստան:
Ադրբեջանի նախագահը ժամանել Է Թբիլիսի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի օդանավակայանում նրան դիմավորել են Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմեռլիշվիլին եւ Վրաստանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչները, տեղեկացնում Է Sputnik-ը:
Սպասվում Է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպում կանցկացնեն դեմ առ դեմ, իսկ այնուհետեւ բանակցությունները կշարունակվեն ընդլայնված ձեւաչափով:
Ադրբեջանի նախագահը հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, ինչպես նաեւ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Այցի ընթացքում պլանավորվում Է հռչակագիր ստորագրել քաղաքականության, անվտանգության, առեւտրի եւ Էկոնոմիկայի, տարանցման, մշակույթի, ինչպես նաեւ կրթության ու գիտության ոլորտներում համագործակցության խորացման մասին: