Հայաստանում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Վիսենտե Պարեդես Տոռեալբան (նստավայրը՝ ք. Մոսկվա) նոյեմբերի 9-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Վենեսուելայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ` ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը հաջողություն է մաղթել նրան դիվանագիտական առաքելության իրականացման գործում և հույս հայտնել, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Վենեսուելայի միջև հարաբերությունների զարգացման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` Վենեսուելայի դեսպանը վստահեցրել է, որ երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու համար առավելագույն ջանքեր կներդնի։
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Պարեդես Տոռեալբան քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների փոխգործակցությանն, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է միջազգային կազմակերպություններում համագործակցությունը և միջխորհրդարանական կապերի ձևավորումը: