Artsakhpress

Մշակույթ

Արցախում «Արմատներ» խորագրով ֆիլմ է նկարահանվել. ռեժիսորի հետ «Արցախպրես»-ի բացառիկ զրույցը

Ուկրաինայի Նիկոլաևա քաղաքում բնակվող երիտասարդ ռեժիսոր Իլոնա Քոչարյանն Արցախում «Արմատներ» խորագրով կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել:

Արցախում «Արմատներ» խորագրով ֆիլմ է նկարահանվել. ռեժիսորի հետ «Արցախպրես»-ի բացառիկ զրույցը

Արցախում  «Արմատներ» խորագրով ֆիլմ է նկարահանվել. ռեժիսորի հետ «Արցախպրես»-ի բացառիկ  զրույցը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 10ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ի հետ բացառիկ զրույցում ասաց ուկրաինահայ ռեժիսորը, ֆիլմի անունը պատահական չի ընտրվել: «Ես արմատներով Լեռնային Ղարաբաղից եմ: Իմ ընտանիքը 1990-ականների սկզբին բռնագաղթել է Մարտակերտի շրջանից, երբ ադրբեջանական բանակն օկուպացիայի էր ենթարկում Ղարաբաղը: Իմ նպատակն էր այս փոքրիկ ֆիլմի միջոցով մեկ անգամ ևս արժևորել այն ձեռքբերումները, այն հերոսական հաղթանակը, որ ունեցել է մեր ժողովուրդը: Մեկ այլ նպատակ էր խրախուսել դիտողներին հավատարիմ մնալ իրենց արմատներին, քանի որ եթե մարդը կտրվում է արմատներից հատկապես օտարության մեջ, նա կորցնում է իր տեսակը: Թե ինչքանով է հաջողվել մեզ ֆիլմում արտացոլել այդ նպատակները, կարծում եմ՝ գնահատականներ տալու կամ ստանալու առիթներ դեռ շատ կունենամ»,- ասաց Իլոնա Քոչարյանը՝ հավելելով, որ ֆիլմը կոմերցիոն չէ, և առաջիկայում պատրաստվում է ներկայացնել այն տարբեր անվանի կինոփառատոնների:

Ֆիլմի նկարահանման հիմնական աշխատանքները կատարվել են Շուշի քաղաքում, իսկ որոշ դրվագներ՝ Արցախի տեսարժան այլ վայրերում: Գլխավոր հերոսը ծերունի պապն է, ով պատերազմի ժամանակ կորցրել է ավագ որդուն և կնոջը: Կրտսեր որդին ընտանիքով ապրում է Ուկրաինայում, ով երեխաների հետ գալիս է հայրենիք՝ հորը համոզելու, որպեսզի իրենց հետ մեկնի: Ծերունին մերժում է հեռանալ հայրենիքից՝ փորձելով իր մոտ պահել նաև արմատներով հետաքրքրված թոռանը: Դեպքերի արագ ու հետաքրքիր զարգացումը թողնում ենք ընթերցողի դիտմանը...

Դերասանների կազմը 22 րոպեանոց ֆիլմի համար ընտրվել է Երևանից և Ստեփանակերտից: Հատկանշական է, որ ֆիլմը նկարահանվել է արցախյան մասնագետների կողմից, մասնավորապես՝ բեմադրող օպերատորներն են Արեգ Բալայանը և Արսեն Բեգլարյանը:

Իլոնա Քոչարյանի խոսքով՝ Ռուսաստանում արդեն սկսվել են ֆիլմի փակ ցուցադրությունները, սակայն նա դժվարացավ հստակ նշել, թե այն երբ կցուցադրվի հայրենիքում: «Համոզված եմ՝ շուտով»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց ռեժիսորը:



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search