Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով նոր միջնորդություն է ներկայացվել. կատարվում է քննություն:
Վալերի Պերմյակովի գործով նոր միջնորդություն է ներկայացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,նոյեմբերի17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ`
Նոյեմբերի 17-ին լրացավ Վալերի Պերմյակովի քրեական գործով քննիչի կողմից տրված ժամկետը, որի ընթացքում կողմերը պետք է ծանոթանային գործին և անհրաժեշտության դեպքում ներկայացանեին միջնորդություններ: Միջնորդություններ չներկայացնելու պարագայում քրեական գործը իր մեղադրական եզրակացությամբ պետք է ուղարկվեր գործը վերահսկող դատախազին:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով հոկտեմբերի 16-ին նոր մեղադրանք էր առաջադրվել Վ.Պերմյակովին։
Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ մեղադրյալի կողմից 2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։