Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը կրկին անհաջող է հանդես եկել:
Հայաստանի երիտասարդական հավաքականը կրկին պարտվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՖՖ-ի փոխանցմամբ՝ Դանիայի Օլբորգ քաղաքում ավարտվել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը: Դանիայի հավաքականը հաղթել է 2:0 հաշվով:
Հավաքականը խաղադաշտ էր դուրս եկել հետևյալ կազմով. 1. Անատոլի Այվազով, 4. Արամ Շահնազարյան, 5. Արթուր Քարտաշյան, 6. Արմեն Մանուչարյան, 7.Կարեն Հարությունյան, 9. Գոռ Մալաքյան, 10. Ղուկաս Պողոսյան, 15․ Իվան Մամախանով, 18. Ալիկ Առաքելյան, 22. Արթուր Միրանյան, 23. Արտյոմ Սիմոնյան: