«Արցախի ձայներ» համույթի երաժշտական խմբի կատարմամբ «Ղարաբաղցին» երգի հիման վրա նոր տեսահոլովակ է նկարահանվել:
«Ղարաբաղցին» երգի հիման վրա նոր տեսահոլովակ է նկարահանվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախի ձայներ» նախագծի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը, տեսահոլովակի նկարահանումերը կատարվել են Ստեփանակերտում և Շուշիում՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով:
«Մեր հասարակության մեծ մասին այս երգն արդեն ծանոթ էր: Իմ մտահղացմամբ փորձեցի նոր ձևով ու նոր ոճով ներկայացնել երգը, որպեսզի հատկապես երիտասարդության համար այն ավելի սիրելի ու սրտամոտ լինի,- ասել է Լ. Քոչարյանը և ավելացրել,- ի դեպ, վերջերս՝ «Արցախյան օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակներում, կայացել է տեսահոլովակի պրեմիերան՝ արժանանալով ներկաների մեծ արձագանքին և ընդունելիությանը»:
«Ղարաբաղցին» տեսահոլովակի ռեժիսորներն են Արսեն Բայադյանը և Արտյոմ Աբովյանը: