American Music Awards-ի կիրակնօրյա համերգի ժամանակ Սելին Դիոնը հանդես է եկել խիստ հուզիչ կատարմամբ:
Սելին Դիոնը հուզիչ կատարմամբ ոգեկոչել է Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես ընդգծում է Huffington Post-ը` կանադացի երգչուհին Էդիթ Պիաֆի «Սիրո Օրհներգ» (Hymne A L'Amour) երգով ոգեկոչել է նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը:
Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության բեմում երգն ուղեկցվել է Ֆրանսիայի մայրաքաղաքին նվիրված գեղեցիկ պատկերներով ու հարգանքի տողերով ու ծաղիկներով:
Հիշեցնենք, որ փարիզյան ահաբեկչություններին զոհ է գնացել 129 մարդ, որոնց թվում` 17-ամյա Լոլա Ուզունյանը, վիրավորվել 350 մարդ: