Հայաստանի 54կգ քաշային ըմբիշ Էդգար Թամազյանը նվաճել Է աշխարհի փոխչեմպիոնի կոչումը Սլովակիայի Սնինա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում:
Էդգար Թամազյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
Հայաստանի 54կգ քաշային ըմբիշ Էդգար Թամազյանը նվաճել Է աշխարհի փոխչեմպիոնի կոչումը Սլովակիայի Սնինա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում:
Ինչպես տեղեկացնում Է «Արցախպրես»-ը, վկայակոչելով «Արմենպրես»-ին, Թամազյանը եզրափակիչ մրցամարտում չի կարողացել դիմադրել Ուկրաինան ներկայացնող Փարվիզ Նասիբովին եւ, պարտություն կրելով 0:5 հաշվով, զբաղեցրել Է 2-րդ տեղը:
Այս մրցաշարի բրոնզե մեդալակիր Է դարձել 63կգ քաշային Արման Բաղդասարյանը, ով բրոնզե պարգեւի համար վճռական գոտեմարտում 1:0 նվազագույն հաշվով հաղթել Է լիտվացի Տիտաս Կերսեվիչյուսին:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն Է Գագիկ Խաչատրյանը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցումեն են 46 երկրների շուրջ 300 մարզիկներ: