Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը անհրաժեշտ է համարում, որպեսզի Թուրքիային ներողություն խնդրի Մոսկվայից՝ թուրք-սիրիական սահմանին ռուսական «Սու-24» ռազմական օդանավը խոցելու համար:
Ղրղզստանի նախագահը կոչ է արել Թուրքիային ներողություն խնդրել «Սու-24»-ի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի: Իմ գլխավոր սկզբունքն է՝ ամենալավ պատերազմն ավելի վատ է, քան ամենավատ խաղաղությունը: Երբեմն պետք է համբերել: Դա տնտեսապես ու քաղաքականապես ձեռնտու է երկու կողմերին»,- «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ` հայտարարել է Աթամբաեւը՝ տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ:
Ղրղզստանի առաջնորդի խոսքով, ռուսական օդանավը խոցելու որոշումը սխալ էր, «անգամ եթե այն մտել էր Թուրքիայի տարածք, ինչպես նրանք են պնդում, 17 վայրկյանով»:
«Այդ 17 վայրկյանի համար չէր կարելի հարվածել փոխադարձ հարաբերություններին, որոնք կառուցվել են ավելի քան 20 տարի»,-ընդգծել է Աթամբաեւը: