Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան թանկ կվճարի շիա հայտնի հոգևորական Նիմր ալ-Նիմրին մահապատժի ենթարկելու համար:
Իրանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան թանկ կվճարի շիա հոգևորականի մահապատժի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իրանը մեծավմասամբ իսլամի շիա դավանանքի հետևորդ երկիր է:
Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիան մահապատժի է ենթարկել 47 մարդու, ովքեր մահապատժի էին դատապարտվել ահաբեկչության մեղադրանքով: Շիա հոգևորականը մեղավոր էր ճանաչվել զանգվածային անկարգություններ հրահրելու համար:
Russia Today-ը հայտնում է, որ Բահրեյնում անկարգություններ են սկսվել հայտնի հոգևորականի մահապատժի լուրի տարածումից հետո: Իրաքը ևս մտավախություն է հայտնել, որ հոգևորականի մահապատիժը խնդիրներ կառաջացնի։