Չինաստանում ուղեւորատար ավտոբուսի հրդեհի հետեւանքով մահացել է 14, վիրավորվել ավելի քան 30 մարդ։
Չինաստանում ավտոբուսում հրդեհի հետեւանքով 14 մարդ է մահացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ողբերգությունը տեղի է ունեցել Նինսյա Հուեյսի ինքնավար շրջանի վարչական կենտրոն Ինչուան քաղաքում հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։