Artsakhpress

Հասարակական

Գյումրիում այսօր կոգեկոչեն Ավետիսյանների հիշատակը

Այսօր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժանաբար սպանված անդամների համար քաղաքային գերեզմանատանը տեղի կունենա հոգեհանգստյան կարգ, որից հետո ժամերգություն և մոմավառություն` քաղաքի Յոթ վերք եկեղեցում:

Գյումրիում այսօր կոգեկոչեն Ավետիսյանների հիշատակը

Գյումրիում այսօր կոգեկոչեն Ավետիսյանների հիշատակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ին հայտնեց գյումրեցի ակտիվիստ Կարեն Պետրոսյանը՝ տեղեկացնելով. «Հոգևոր բնույթի բաներ են արվելու»,-տեղեկացրեց գյումրեցի ակտիվիստը:

Հիշեցնենք, որ 2015 թվականին հունվարի 12-ին հետամանորյա Հայաստանը, ուղղակի ցնցվեց տեղեկատվությունից, որ Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց  ընտանիքը սպանվել է: Գյումրեցի  ընտանիքի սահմռկեցուցիչ սպանությունը  ոչ միայն ցնցեց հայ հասարակությանը, այլև բողոքի  զանգածային ակցիաների ալիք բարձրացրեց Երևանում և Գյումրում:

Ավետիսյանների ընտանիքի սպանությանն ու դրան հաջորդած վերջին  իրադարձություններին անդրադարձավ  նաև համաշխարհային, մամուլը.Washington Post, Associated Press, ABC News, EurasiaNet.org, The New York Times, The Huffington Post, The Washington Post, Newsday, Times Union պարբերականները, Sky News, Aljazeera,  BBC, CBS News, Reuters , Euronews , The Guardian, France 24, The Observer կայքերը:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, ամփոփելով անցած մեկ տարվա հիմնական տրամադրությունները`  հետևյալ արձանագրումներն արեց.« Առաջինը, կարծում եմ` իշխանությունը չկարողացավ մեկ տարվա ընթացքում ցույց տալ, որ ինքը ՀՀ քաղաքացիների շահերի  պաշտպանն է, իսկ դրանից բխեց երկրորդը, որ քաղաքացիները սկսեցին մտածել ինքնուրույն իրենց գլխի ճարը տեսնելու մասին, քան իշխանություններին ապավինելու»:

Ըստ Լևոն Բարսեղյանի` այս հանցագործության բացահայտման և իրավական գործընթացների հետ կապված գյումրեցիների և հայ հասարակության պահանջները հիմա էլ կան, ուղղակի դրանք այդքան սուր և էմոցիոնալ չեն արտահայտվում, որքան հանցագործության առաջին օրերին:

«Որովհետև շատերը հասկացան, որ իշխանությունը ելավ իրենց դեմ` ցուցարարների նկատմամբ գործ հարուցելով ու մոտ 30 հոգու ներգրավելով որպես կասկածյալ:   Եվ՛ ռուսներին վախեցրին, և՛ մարդկանց պատանդի նման պահեցին, մինչդեռ ոմանք պատրաստվում էին մեկնել արտագնա աշխատանքի»,-նկատեց Գյումրու ավագանու անդամը:

Ինչ վերաբերում է կոնկրետ ռուսական ռազմաբազայի գոյությանը քաղաքում, (ի դեպ,  Ցարական Ռուսաստանի ժամանակներից սկսված), ապա ըստ Լևոն Բարսեղյանի, գյումրեցիների մոտ որոշ զգուշավորություն մտավ:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը սենսացիոն դարձավ, երբ զոհերի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Վալերի Պերմյակովը գործարք է կնքել սատանայի հետ, խոստացել է սատանային զոհաբերել երեխաների, կանանց ու տղամարդկանց, իսկ փաստաբանները միջնորդեցին նախաքննությունը  և լրացնել նաև այս նոր փաստական հանգամանքներից բխող նյութերով:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search