Չինաստանը կարող է զորք ուղարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարելու համար։
Չինաստանը կարող է միանալ ԻՊ-ի դեմ պայքարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է The Washington Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Զինված ուժերում իր աղբյուրները։
Պարբերականի տվյալներով՝ Չինաստան, ըստ երեւույթին անհանգստացած է ԻՊ շարքերում չինացի զինյալների քանակի աճից։ «Հարցն այն է, թե ում կողմից են նրանք լինելու»,- պարբերականին հայտնել է իրավիճակին ծանոթ պաշտոնյան։
Պարբերականը հավանական է համարում, որ ՉԺՀ-ն կմիանա Ռուսաստանին, այլ ոչ թե ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիային, փոխանցում է Gazeta-ն։