ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարության նիստում առաջարկել է նախադրպոցական և դպրոցական արձակուրդները երկարաձգել ևս մեկ շաբաթով:
Հայաստանում ուսումնական արձակուրդները երկարաձգվում են ևս մեկ շաբաթով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախարարը նշել է, որ համաճարակաբանական իրավիճակով պայմանավորված և հաշվի առնելով, որ սուր շնչառական հիվանդություններով հոսպիտալացված մարդկանց շուրջ 80 տոկոսը երեխաներ են, ուստի առաջարկվում է արձակուրդները երկարաձգել:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ կարգավորել այդ հարցը:
Հայաստանում մեկ անգամ արդեն նախադպրոցական, հանրակրթական հաստատություններում դասերը հետաձգվել են. նախատեսվում էր, որ հունվարի 11-ի փոխարեն դրանք կբացվեն հունվարի 18-ին: ՀՀ առողջապահության նախարարի առաջարկով պայմանավորված, փաստորեն, ուսումնական պրոցեսը կվերականգնվի հունվարի 25-ին: