Ռուսաստանի Զինված ուժերը մարդասիրական գործողություն են սկսում Սիրիայում, հայտնել են ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբից:
Ռուս զինվորականները մարդասիրական գործողություն են սկսում Սիրիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Սիրիայի Արաբական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից մարդասիրական գործողություն սկսելու մասին որոշում է ընդունվել»,-հայտարարել է գլխավոր շտաբի ներկայացուցիչ Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Առաջին հերթին, օգնությունը կուղղվի Դեյ էզ-Զոր քաղաք, որը գտնվում է «Իսլամական պետության» շրջափակման մեջ: