Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտը աշխարհի ամենամաքուր քաղաքներից է․ հետազոտություն

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի ղեկավար Լիլիթ Սահակյանը Armtimes.com-ի հետ զրույցում, ներկայացնելով կենտրոնի իրականացրած ուսումնասիրությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում և մասնավորապես Ստեփանակերտում, ասաց, որ ուրախալի փաստ է արձանագրվել․ Արցախի տարածքում շրջակա միջավայրի աղտոտվածության հետ կապված խնդիրները դեռ սուր չեն:

Ստեփանակերտը աշխարհի ամենամաքուր քաղաքներից է․ հետազոտություն

Ստեփանակերտը աշխարհի ամենամաքուր քաղաքներից է․ հետազոտություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի տարածքում Էկոկենտրոնը, Արցախի գիտական կենտրոնի հետ միասին,  ՀՀ ԳՊԿ և ԼՂՀ կրթության նախարարության համատեղ ֆինանսավորմամբ 2010-2015 թվականների ընթացքում իրականացրել է  երկրաքիմիական հետազոտությունների երկու նախագիծ: Առաջին հետազոտություների թիրախը եղել է հենց Ստեփանակերտ քաղաքը, որտեղ նման հետազոտություն մինչ այդ չէր իրականացվել։ Ստեղծվել է Ստեփանակերտ քաղաքի, այսպես կոչված, երկրաքիմիական անձնագիրը:

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ Ստեփանակերտը աշխարհի մաքրագույն քաղաքներից մեկն է, մասնավորապես՝ հողերի ծանր մետաղներով աղտոտման առումով։ Այնտեղ ծանր մետաղներով աղտոտում գրեթե չկա, ինչ  պարունակություններ  էլ գրանցվել են, թույլատրելի սահմաններում է եղել։

«Իմ 16 տարվա գիտական հետազոտությունների պրակտիկայում Ստեփանակերտը միակ տարածքն է, որտեղ աղտոտման հետ կապված ոչ մի խնդիր չենք բացահայտել։ Կարող ենք գիտականորեն հիմնավոր հայտարարել, որ Ստեփանակերտը աշխարհի մաքրագույն քաղաքներից է: Դա, օրինակ, տուրիստական մեծ դիվիդենտ է Արցախի համար»,- նշեց Լիլիթ Սահակյանը։

Մեկ այլ նախագծով կենտրոնը 2013- 2015 թվականներին հետազոտել է Լեռնային Ղարաբաղի գետերի ջրերը և հատակային նստվածքները՝ դրանց երկրաքիմիական առանձնահատկությունները հասկանալու համար։ Այստեղ ևս լուրջ խնդիրներ  աղտոտման հետ կապված չեն հայտնաբերվել։ Այն, ինչ գրանցվել է, ընդամենը գյուղատնտեսական գործունեությամբ պայմանավորված աղտոտում է։

Այնտեղ, սակայն, լեռնահանքային արդյունաբերության զարգացման միտում կա։ Բացակայում է պետական մոնիթորինգը, կան նաև քաղաքական նյուանսեր, ուստի ջրերի հետազոտությունները և դրանց շարուկությունը ունի մեծ նշանակություն:

«Սա ենթադրում է, որ այնտեղ պետք է լավացնել մոնիթորինգը և վերահսկողությունը։ Քանի որ և ՀՀ, և ԼՂՀ գետերի հիմնական մասը միջսահմանային են,  մենք ուշադրություն ենք դարձրել նաև այդ հանգամանքին: Լեռնային Ղարաբաղի տարածքի սահմաններից դուրս մեր ուսումնասիրության պահին աղտոտում դուրս չի եկել, այս առումով բոլոր հետազոտված ցուցանիշները եղել են նորմայի սահմաններում։»,- նշեց նա։

Այս նախագծերի  նպատակը, Լիլիթ Սահակյանի խոսքով, նաև Արցախի գիտական կենտրոնում կադրերի պատրաստումը և վերապատրաստումն է, որը հնարավորություն կտա  այս հետազոտությունները դարձնել շարունակական:

«Արցախը պոտենցիալ ունի էկոլոգիապես մաքուր և միջազգային ստանդարտներին համապատասխան գյուղատնտեսության զարգացման համար։ Մի քանի տարվա հետազոտությունները ցույց են տալիս, որ ունի, հիմա դա պետք է հիմնավորել գիտամեթոդապես։ Աշխարհում քիչ են տարածքները, որտեղ կուսական, անաղարտ բնական լանդշաֆտներ են մնացել: Սա նույնպես հետազոտության լուրջ ուղղություն է, որ գուցե դառնա հաջորդ նախագծի թեման»,- նկատեց Լիլիթ Սահակյանը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search