«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքի վրա հարձակման ժամանակ գերի է վերցրել առնվազն 400 խաղաղ բնակիչների:
ԻՊ-ի գրոհայինները Սիրիայում գերի են վերցրել 400 մարդու. ԶԼՄ-ներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Գերիների թվում կան սիրիական բանակի մարտիկների ընտանիքների անդամներ: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը` վկայակոչելով Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Ավելի վաղ սիրիական ՍԱՆԱ գործակալությունը հաղորդել է, որ Դեյր Էզ Զոր քաղաքի վրա հարձակման ժամանակ սպանվել է առնվազն 300 մարդ: