Artsakhpress

Միջազգային

Նավթի գնանկումը Ադրբեջանի տնտեսությունը կանգնեցրել է փլուզման շեմին

Նավթի համաշխարհային գների` անցյալ տարվա կեսերից սկսված շարունակական նվազումը նավթի «ասեղի» վրա նստած Ադրբեջանին կանգնեցրել է խորը տնտեսական ճգնաժամի շեմին: Նավթի գնանկումը սեղմել է Ադրբեջանի քաղաքական իշխանության դեմ «կոճակը»:

Նավթի գնանկումը Ադրբեջանի տնտեսությունը կանգնեցրել է փլուզման շեմին

Նավթի գնանկումը Ադրբեջանի տնտեսությունը կանգնեցրել է փլուզման շեմին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ազգային արժույթի` մանաթի` լողացող փոխարժեքի անցնելու հետեւանքով ամերիկյան դոլարի նկատմամբ նրա` գրեթե երկու անգամ արժեզրկվելու հետ կապված բոլոր ապրանքների, այդ թվում սննդամթերքի, գների 50 տոկոսից ավելի աճից հետո երկրի ամբողջ տարածքում թանկացումների դեմ սկսված բողոքի զանգվածային ակցիաները ցնցել են նավթադոլարների առատությունից շփացած Ադրբեջանի քաղաքական իշխանությունը: Երկրում աշխատատեղերի զանգվածային կրճատումներ են ընթանում, աճում է գործազրկությունը, փակվել են մեծ թվով ձեռնարկություններ եւ բանկեր: Ադրբեջանի քաղաքական իշխանության դեմ ավազի ժամացույց է գործի գցվել եւ հետադարձ հաշվարկ սկսվել:

Նավթի գնանկումը Ադրբեջանի տնտեսությունը կանգնեցրել է փլուզման շեմին:

Անցյալ տարվանից սկսված նավթի էժանացումից Ադրբեջանը մոտ 10 մլրդ դոլար է կորցրել (azadliq.info): Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) 21 հազար աշխատատեղ է կրճատել (marja.az): Ադրբեջանում գործող 10 բանկեր փակվել են: Բանկային հատվածի 5 հազար աշխատակիցներ կրճատվել են: 2015 թվականին Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի պահուստը մոտ 60 տոկոսով կրճատվել է (report.az): Ազերի-Չըրաղ-Գյունեշլի հանքահորից եկամտաբեր նավթի վաճառքից 2015 թվականին Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի մուտքը կազմել է  6 մլրդ 956 մլն դոլար, այն դեպքում, երբ 2014 թվականին այն կազմել էր 15 մլրդ 118 մլն դոլար, իսկ 2013 թվականին` 16 մլրդ 261 մլն դոլար: Մանաթի փոխարժեքը 2015 թվականին փոքր- ինչ կայուն պահելու վրա Ադրբեջանի կենտրոնական բանկը մոտ 10 մլրդ դոլար է ծախսել:

Լուրջ կորուստներ է ունեցել Ադրբեջանի պետբյուջեի հիմնական մատակարար Պետական նավթային հիմնադրամը, քանի որ ակտիվների ներդրումների ուղղություններում ինվեստիցիաների արժեքի էժանացում է տեղի ունեցել: Հիմնադրամի տվյալներով` 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում հիմնադրամի ակտիվները նվազել են 9,5 տոկոսով կամ 3,5 մլրդ դոլարով:

2015 թվականի ընթացքում 1,5 մլրդ դոլարով պակասել են նաեւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի կողմից պետբյուջե կատարվող ներարկումները (fins.az):

Ադրբեջանում կրճատվել են մի շարք պետական կառույցներ, այդ թվում` Ստանդարտացման, չափագիտության եւ պատենտավորման պետական կոմիտեն, Պետական հողերի եւ քարտեզագրման կոմիտեն:

Ադրբեջանի տուրիստական ընկերությունների գործունեության մեջ լիակատար լճացում է. զբոսաշրջային ընկերություններն իրար հետեւից փակվում են: Պատճառը մանաթի արժեզրկումն է, քանի որ արտասահման շրջագայությունների գները հաշվարկվում են դոլարով եւ եվրոյով: Դոլարի փոխարժեքի խիստ բարձր լինելու պատճառով զբոսաշրջային փաթեթների վաճառքն անհնարին է դարձել (minval.az):

Ըստ փորձագետների` որպեսզի տանելի կերպով իրագործվի 2016 թվականի պետբյուջեն, որում նավթի գինը մեկ բարելի համար հաշվարկված է 50 դոլար, մանաթով արտահայտված` մեկ բարել նավթից եկամուտը պետք է կազմի 52,5 մանաթ, իսկ դրա համար 1 դոլարը պետք է հավասար լինի 1,81 մանաթի:

56 մանաթ վաստակելու եւ առաջիկայում նավթի եւս որոշ չափով էժանացման հնարավորությունից ապահովագրվելու համար 1 դոլարը պետք է հավասար լինի 1,9-2,2 մանաթի: Ստեղծված իրավիճակն անխուսափելի է դարձնում մոտ ժամանակում մանաթի հերթական 40-տոկոսանոց արժեզրկումը, ինչը խիստ կծանրացնի Ադրբեջանի վիճակը (fins.az):

Ամերիկյան հեղինակավոր Morgan Stanley, Goldman Sachs եւ Citigroup բանկերը կանխատեսում են, որ նավթի մեկ բարելի գինն այս տարվա առաջին կեսին պետք է կազմի 20 դոլար: Մեծ Բրիտանիայի Standart Chartered բանկը հնարավոր է համարում նավթի մեկ բարելի գինը մինչեւ 10 դոլար իջնելը:

Եթե նավթի գինն ընկնի 20 դոլար, ապա Ադրբեջանի 2016 թվականի բյուջեի իրագործման համար մեկ դոլարը պետք է հավասար լինի 2,5 մանաթի, 10 դոլարի իջնելու դեպքում անհրաժեշտ կլինի, որ մեկ դոլարը հավասար լինի 5,2 մանաթի:

Մանաթի ավելի էժանացումը կբերի ապրանքների էլ ավելի թանկացմանը, եւ Ադրբեջանը կհայտնվի հիպերինֆլյացիայի իրավիճակում:

Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում եկամտային մասը նախատեսվել է 14,566 մլրդ մանաթ, ծախսային մասը` 16,264 մլրդ մանաթ (այդ թվում` կենտրոնացված եկամուտները` 13,799 մլրդ մանաթ, տեղական եկամուտները` 766,345 մլն մանաթ, կենտրոնացված ծախսերը` 14,722 մլրդ մանաթ, տեղական ծախսերը` 1,541 մլրդ մանաթ) (APA):

            Ադրբեջանի 2016 թվականի պետական բյուջեում պաշտպանական ոլորտի համար ծախսերը նախատեսված է 1 մլրդ 837 մլն 821,237 հազար մանաթ, ինչը կազմում է ամբողջ բյուջետային ծախսերի 12,6 տոկոսը:

2015 թվականի պետբյուջեում Ադրբեջանի ռազմական ծախսերը նախատեսված են եղել 3 մլրդ 783 մլն մանաթ, որը պետք է կազմեր 2015 թվականի պետբյուջեի 17,9 տոկոսը: Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում նախատեսված ռազմական ծախսերը, 2015 թվականի համեմատ, մոտ երկու անգամ քիչ են:

Այս տարվա հունվարի 1-ից Ադրբեջանում զինծառայողների աշխատավարձը 30-50 տոկոսով նվազեցվել է (minval.az):

Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում արդեն այժմվանից 1,3 մլրդ մանաթ լրացուցիչ պակասորդ է ստեղծվել (azadlig.info):

2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի պետական արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 730,9 մլն դոլար, ինչը 3,9 տոկոսով ավելի է, քան այդ տարվա սկզբին էր: Եւ դա այն դեպքում, երբ 2015 թվականին Ադրբեջանի արտաքին պարտքի սպասարկման համար (հաշվեգրված տոկոսներով) պետբյուջեից հատկացվել էր 776,2 մլն դոլար, ինչից պարզ է դառնում, որ մարելով հները՝ Ադրբեջանն արտասահմանում նոր պարտքեր է փոխառել: 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի յուրաքանչյուր բնակչին մոտ 697,7 դոլար արտաքին պարտք է ընկնում:

2015 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի կենտրոնական բանկը որոշում է ընդունել անցնել ազգային արժույթի` մանաթի լողացող փոխարժեքի, ինչի արդյունքում ԱՄՆ-ի դոլարի եւ եվրոյի փոխարժեքը մանաթի նկատմամբ պաշտոնապես 47,6 եւ 47,9 տոկոսով աճել է` կազմելով համապատասխանաբար 1,55 եւ 1,685 մանաթ: Կենտրոնական բանկի որոշումով Ադրբեջանում փակվել են տարադրամի բոլոր փոխանակման կետերը: Որոշ տվյալներով` Բաքվի «սեւ շուկայում» ամերիկյան մեկ դոլարը արդեն վաճառվում է 3-4 մանաթով (reuters, azadliq.info):

Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեն ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին կվերանայվի. բյուջեում նավթի գինը պետք է վերահաշվարկվի մեկ բարելի դիմաց 30 դոլարի մակարդակով (az.azvizion.az):

Կամո Բաղդասարյան


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search