Հրանտ Դինքի սպանությունից 9 տարի անց նրա հիշատակը վառ պահելու համար այսօր՝ հունվարի 19-ին, հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս» պարբերականի նախկին խմբագրության առջեւ։
«Ախպարի՛կ, կարոտով, զայրույթով համառորեն այստեղ ենք». Թուրքիայում հազարավոր քաղաքացիներ հավաքվել են «Ակոս» պարբերականի նախկին խմբագրության առջեւ (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, հավաքվածների մեջ են հայտնի գործիչներ, պատգամավորներ, արվեստագետներ ու բազմաթիվ քաղաքացիներ։
Շենքի վրա փակցվել է «Ախպարի՛կ, կարոտով, զայրույթով համառորեն այստեղ ենք» գրությամբ ցուցանակը։
Ոստիկանությունը հսկողության կետեր է սահմանել Ռամադա հյուրանոցի եւ Մադո սրճարանի դիմաց։
Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներ անցկացվում են Թուրքիայի մի քանի քաղաքներում։