ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կառավարություն է ներկայացրել ասպիրանտուրայի ընդունելության նոր կարգ:
ՀՀ ԿԳՆ-ն կառավարություն է ներկայացրել ասպիրանտուրայի ընդունելության նոր կարգ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ կրթության և գիտության Արմեն Աշոտյանը:
«Այն առավել թափանցիկ կդարձնի գործընթացը և կընդլայնի այն օտար լեզուների ցանկը, որոնցով կարելի է հանձնել քննություն: Այսօր այդ ցանկի հետ կապված կան խնդիրներ: Մասնավորապես` նախարարությունը երկար տարիներ որպես անգլերենի իմացության հենք ընդունում էր բացառապես TOEFL քննությունը: Մենք այս տարի կընդունենք նաև IELTS-ը: Բանակցությունները Բրիտանական խորհրդի հետ ավարտվել են, և այս որոշման շնորհիվ խնդիրը նույնպես կկարգավորվի»,- նշել է նախարարը:
Արմեն Աշոտյանը շեշտելէ, որ պատրաստվել է նաև լրջագույն փաստաթուղթ գիտական աստիճանանների և կոչումների շնորհման վերաբերյալ: Այն ավելի թափանցիկ է դարձնելու գործընթացը և լուծելու է այլ խնդիրներ, որոնք դեռ կային խորհրդային տարիներից: