Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ, կառավարության նախաձեռնությամբ, կթողարկվի տասը հազար շիշ հոբելյանական կոնյակ:
Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ կառավարությունը հայտարարում է հոբելյանական կոնյակի անվան ընտրության բաց մրցույթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ առթիվ ԱՀ կառավարությունը հայտարարել է կոնյակի անվան ընտրության բաց մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Հաղթող տարբերակի հեղինակը կստանա դրամական մրցանակ: Առաջարկներն ընդունվում են մինչև հունվարի 28-ը ներառյալ՝ info@gov.nkr.am էլեկտրոնային հասցեով:
Կոնյակի վաճառքից ստացված ողջ շահույթն ուղղվելու է պաշտպանության բանակի կարողությունների ամրապնդմանը:
Լրացուցիչ պարզաբանումների համար առաջարկվում է կապվել կառավարության աշխատակազմի հետ՝ 047-96-10-05 հեռախոսահամարով, տեղեկացնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: