Artsakhpress

Հասարակական

Գերման Ստերլիգովը խոստացել է վերադառնալ Ղարաբաղ. ջրաղացպան

Նախորդ տարվա ամռանը կնոջ եւ 5 երեխաների հետ Արցախ ժամանեց եւ Շուշիում բնակություն հաստատեց 48-ամյա հանրահայտ ռուս գործարար ու ֆերմեր Գերման Ստերլիգովը:

Գերման Ստերլիգովը խոստացել է վերադառնալ Ղարաբաղ. ջրաղացպան

Գերման Ստերլիգովը խոստացել է վերադառնալ Ղարաբաղ. ջրաղացպան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գործարարը ասուլիս տվեց եւ հայտարարեց, որ Ղարաբաղ տեղափոխվելու պատճառն այն է, որ Ռուսաստանում 2011 թվականից հետապնդումների էր ենթարկվում, նույնիսկ իր դեմ մահափորձ են արել, երեխաներից մեկին փորձել առեւանգել: Ամիսներ շարունակ նա գովասանքի խոսքեր էր շռայլում Ղարաբաղի հասցեին, աշխարհի ամենաանվտանգ վայրը անվանում, գովաբանում այնտեղի օդն ու ջուրը, էկոլոգիական մաքրությունը՝ պնդելով, որ պատրաստվում է հաստատվել Ղարաբաղում:

Ստերլիգովն ասում էր, որ ինքը ԼՂՀ-ում բիզնես է հիմնելու, իսկ կինը նորաձեւության ցուցահանդեսներ է կազմակերպելու: Մարտունու շրջանի գյուղերից մեկում ջրաղաց գնեց, մեկ-երկու անգամ ալյուր աղաց, իսկ կինը մեկ ցուցահանդես կազմակերպեց՝ ներկայացնելով ռուսական տարազներ, զգեստներ:

Ապա գործարարը կնոջն ու երեխաներին հետ ուղարկեց Ռուսաստան՝ պատճառաբանելով, թե Սլոբադայում կայանալու է աներձագին պատկանող պանրի գործարանի բացումը: Ավելի ուշ Ռուսաստան վերադարձավ նաեւ ինքը՝ Գերման Ստերլիգովը:

Երեկ կրկին համացանցում հայտնվեց Ստերլիգովի անունը. Ռուսաստանի հայերի «Երկրամաս» պարբերականը տեղեկացրել էր, որ կրասնոդարցիների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Ադամից մինչեւ Պուտին» գրքի 5-րդ հատորը: Պատասխանելով իրեն ուղղված հարցերին, Ստերլիգովը չի անտեսել նաեւ Ղարաբաղի թեման: Նա Ղարաբաղը անվանել է ամենաապահով վայրը մոլորակի վրա, ընդգծել մարդկանց լավագույն գծերը, եւ խորհուրդ տվել անպայման այցելել Ղարաբաղ:

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը armtimes.com-ի հետ զրույցում նշում էր, որ Ստերլիգովն անհետացել է եւ նրան Շուշիում այլեւս տեսնողներ չեն լինում: Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը.

- Պարոն Սարգսյան, ամիսներ առաջ Շուշիում էր հաստատվել ռուս գործարար Ստերլիգովը: Հետո մեկնեց Ռուսաստան: Ի՞նչ տեղեկություններ ունեք, նա այցելո՞ւմ է Շուշի:

- Ինքը հիմա Շուշիում չի, ինտերնետով տեսել եմ, որ ռուսներին ու ուկրաինացիներին քարոզում է, որ Ղարաբաղը լավ տեղ է, գնացեք:

- Նա որտե՞ղ էր ապրում, երբ Շուշիում էր:

- Տուն էր վարձել, հետո չհավանեց, տեղափոխվեց հյուրանոցներից մեկը:

- Կինը էդտեղ ցուցահանդես էր բացել, պլաններ ուներ, դեռ էդտե՞ղ է:

- Չէ, ընտանիքով հանդերձ գնացել է: Ոչ մեկ չկա:

- Իսկ ինչ-որ բանից նեղացա՞վ: Որովհետեւ այդպես էլ չհասկացվեց՝ ինչու եկավ, ինչու գնաց:

- Դե բոլորին հայտնի է՝ ինչու էր եկել: Էստեղ բիզնես բացեց, գնաց: Գնալու պատճառը հայտնի չէ: Ես չեմ շփվել նրա հետ:

- Ի՞նչ բիզնես է գնել:

- Գյուղերից մեկում ջրաղաց էր գնել, ալյուր էր աղում՝ սեւ գույնի (առաջին տեսակի): Նպատակ ուներ էդ ալյուրը տեղափոխել Ռուսաստան, լավ բիզնես անել: Մտածում էր լավ առեւտուր կգնա:

- Էդտեղ ձիեր ուներ: Տեղեկություններ կան, որ գործարար Լեւոն Հայրապետյանն էր նվիրել: Ի՞նչ եղան դրանք:

- Նորից տեղափոխել են Գանձասար: Լեւոն Հայրապետյանը Գանձասարից է, էնտեղից էին բերել ձիերին, նորից տարան: 

Զրուցեցինք նաեւ Ստերլիգովի ալրաղացում աշխատող Սարգիսի եւ Թաղավարդի (այդ գյուղում է գտնվում ալրաղացը-խմբ.) գյուղապետԼեւոն Ալավերդյանի հետ: Գյուղապետն ասաց, որ ինքը Ստերլիգովի մասին բավական ժամանակ չի լսել, իսկ նրա բիզնեսով զբաղվում է իրենց համագյուղացի Սարգիսը: Վերջինս տեղեկացրեց, որ ալրաղացը չի աշխատում, քանի որ ցորեն չկա: «Ցորեն չկա, որ աշխատենք: Ստերլիգովը պիտի գա, որ աշխատենք»,- ասաց նա: Մեր հարցին, թե երբ է գալու՝ Սարգիսը պատասխանեց, որ իր իմանալով արդեն պետք է եկած լիներ, բայց դեռ չկա:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search