Apple ընկերությունը ևս մեկ երաժշտական հավելված է թողարկել Music Memos անվանումով, որը հասանելի է անվճար ներբեռնման համար:
Music Memos. Apple-ը նոր հավելված է թողարկել երաժիշտների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես գրում է Gazeta.ru-ն` վկայակոչելով ընկերության մամլո հաղորդագրությունը, Music Memos հավելվածը հիմնված է «խնձորային» ընկերության Voice Memos տեխնիկայի վրա: Սակայն Apple-ի նոր հավելվածում գործառույթներ կհայտնվեն, որոնք նախատեսված են հատուկ երաժիշտների համար:
Այն կարող է բարձր որակով երաժշտկան գործիքներ ձայնագրել, ինչպես նաև թույլ կտա պահպանել ձայնագրությունն ու դասակարգել` ըստ վարկանիշերի: