Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են ուկրաինական ապրանքների նկատմամբ սահմանված ռուսական էմբարգոյի հարցը, ինչպես նաև համաձայնեցրել են Կասպից ծովով դեպի Չինաստան և Իրան տարանցիկ երթուղու զարգացանն ուղղված հարցերը:
Կիևը և Բաքուն քննարկել են Կասպից ծովով տարանցիկ երթուղու մշակման ծրագրերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը հայտնում է Корреспондент-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահները ողջունել են «Ուկրաինա-Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան-Չինաստան» երթուղով առաջին բեռնատար գնացքի գործարկումը:
Բացի այդ, կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները, ինչպես նաև նավթագազային և էներգետիկայի, շինարարության, տրանսպորտի և կապի ոլորտներում: