Հրեա հանրահայտ գիտնական Նոամ Խոմսկին Թուրքիայի նախագահ Էրդողանին քննադատել և «մարդասպան» է անվանել:
Հեղինակավոր մտավորականը Թուրքիայի նախագահին «մարդասպան» է անվանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խոմսկին այդպես է արտահայտվել Al Jazeera-ին տված հարցազրույցում՝ արձագանքելով իր և այլ գիտնականների հասցեին Էրդողանի քննադատությանը, հայտնում է Press TV-ն: :
Խոմսկին և մի շարք հեղինակավոր գիտնականներ վերջին շրջանում քննադատության էին ենթարկել Թուրքիայի իշխանություններին՝ գիտնականների հանդեպ ճնշումների համար, ինչին ի պատասխան քննադատության էին արժանացել Թուրքիայի նախագահից՝ քրդերին սատարող իրենց դիրքորոշման համար:
Խոմսկին նաև «ահաբեկչական» է անվանել Էրդողանի կառավարության քաղաքականությունը քրդերի նկատմամբ