Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 24-26-ն աշխատանքային այցով Ստրասբուրգում է:
Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով Ստրասբուրգում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կհանդիպի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդին՝ քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: