Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հունվարի 26-29-ը կգտնվի Հայաստանում:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում քննարկելու է կազմակերպության հրատապ խնդիրները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունում: Այցի շրջանակներում պլանավորված է Բորդյուժայի հանդիպումը Հայաստանի նախագահ, ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«Հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել կազմակերպության առջեւ ծառացած հրատապ խնդիրները, ինչպես նաեւ հաստատման ներկայացնել ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի 2015 թվականի սեպտեմբերյան եւ դեկտեմբերյան նստաշրջանների որոշումների իրականացման միջացառումների եւ կազմակերպությունում նախագահության շրջանում Հայաստանի կողմից առաջարկված գերակայությունների պլանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բորդյուժան կհանդիպի նաեւ Հայաստանի մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ-ի գործունեության կատարելագործման գործնական միջոցառումները: