Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հուսով Է, որ ԱՄՆ-ի հետ լիարժեք հարաբերությունները կվերականգնվեն եւ ապագայում այնտեղ այցելելու հնարավորություն կստեղծվի:
Իրանը ԱՄՆ-ի հետ լիարժեք հարաբերությունների հաստատման հույս ունի. Ռոուհանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին Իրանի ղեկավարը հունվարի 27-ին հայտարարել Է Հռոմ իր այցի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունից զերծ հարաբերությունների հաստատումը կախված Է Վաշինգտոնից, այլ ոչ թե Թեհրանից: ԱՄՆ-ի որոշակի շրջաններ պետք Է հասկանան, որ պատժամիջոցների դարաշրջանն ավարտվել Է»,-ասել Է Ռոուհանին, ընդգծելով, որ պատժամիջոցները ոչ մի խնդիր չեն լուծում:
Նա նշել Է, որ իր երկիրը պատրաստ Է համատեղ արտադրություն կազմակերպել ամերիկյան ընկերությունների հետ եւ ներդրողներ ընդունել ԱՄՆ-ից: «Խոչընդոտներն ստեղծվում են օվկիանոսի այն ափին: Ներկայում թույլատրված Է իրանական գորգերի, պիստակի եւ ավանդական այլ ապրանքների արտահանումն Ամերիկա: Իսկ մենք ամերիկացիներից կարող ենք ձեռք բերել ինքնաթիռներ»,-հայտնել Է Ռոուհանին, հավելելով, որ «կարելի Է շատ ավելին անել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: