Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում, հունվարի 25-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Արփինե Հովհաննիսյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել են Սահմանադրության օրենսդրական փոփոխությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես, կողմերն անդրադարձել են նոր Սահմանադրության արդյունքում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումներին, ԵԽ-ի հետ նոր գործողությունների ծրագրին, ինչպես նաև ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացին: