Կանադայում ցանկանում են փոխել ազգային օրհներգի տողը, որը ոտնահարում է կանանց իրավունքները:
Կանադայում ցանկանում են փոխել ազգային օրհներգի մի տողը՝ հանուն գենդերային հավասարության
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրինագիծն առաջ է քաշել Լիբերալների կուսակցության պատգամավոր Մորիլ Բելանժեն, հայտնում է Gazeta-ն
Փաստաթղթի համաձայն՝ անհրաժեշտ է փոխել օրհներգի երրորդ տողը՝ «իրական հայրենասիրական սերը հրամանների մեջ է, որոնք կատարում են քո որդիները» արտահայտությունը դարձնելով «հայրենասիրական սերը հրամանների մեջ է, որոնք կատարում ենք մենք»։
«Այս օրինագծի միջոցով ես ուզում եմ արժանին հատուցել բոլոր կանանց, որոնք աշխատել եւ պատերազմել են, որպեսզի կառուցեն Կանադան այնպիսին, ինչպիսին մենք ունենք այսօր»,- ասել է նա։
Նշենք, որ օրհներգը փոխելու փորձեր արդեն ձեռնարկվել են նախկինում, որոնք հաջողություն չեն ունեցել։