Սիրիական բանակը՝ աշխարհազորի ջոկատների աջակցությամբ փակել է ահաբեկիչների մատակարարման հիմնական ճանապարհները, որոնք Թուրքիայից Հալեպի հյուսիս են տանում, «ՌԻԱ Նովոստիին» այս մասին հայտնել է գործակալության աղբյուրը աշխարհազորից:
Հալեպի հյուսիսում սիրիական բանակը կտրել է զինյալների մատակարարման հիմնական ճանապարհները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Բանակն ու մեր մարտիկները (աշխարհազորայինները) փակել են Մաեր-Անդան ու Աազազ – Հալեպ մայրուղիները: Այսպիսով զինյալները զրկվել են Թուրքիայից Հալեպի հյուսիսային ծայրամասեր զինամթերք ու օգնական ուժեր մատակարարելու ուղիներից»- NEWS.am-ի փոխանցմամբ՝ պատմել է գործակալության զրուցակիցը:
Սիրիացի զինվորականների տվյալներով, հարձակումը շարունակվում է Հալեպ քաղաքից հյուսիս՝ դեպի թուրքական սահման: Մարտեր են ընթանում արդեն գրեթե երեք տարի պաշարման մեջ գտնվող Նուբել ու ազ -Զահրա քաղաքների մատույցներում: Երեքշաբթի այդ ուղղությամբ երկու բնակավայր է ազատագրվել: Սիրիական հրետանու կրակի տակ է Ռետյան քաղաքը, որտեղ գտնվում է ահաբեկիչների խոշոր պատվարը:
Ահաբեկիչների կուտակման վայրերի, հրամանատարային կետերի, զինապահեստների ու հրետանային դիրքերի վրա օդից հարվածներ են հասցնում Ռուսաստանի Օդատիեզերական ուժերն ու Սիրիայի ՌՕՈւ-երը: Ահաբեկիչները, սիրիական զինվորականների խոսքով, ամբողջական ջոկատներով լքում են այն բնակավայրերը, որտեղ հարձակումներ են իրականացվում: