Այսօր ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին հրավիրված էին հանրապետությունում գործող գյուղատնտեսական մթերքների վերամշակությամբ զբաղվող ընկերություններ («Արցախ ֆրութ», «Արցախ բերրի» և «Տրիումֆ») ներկայացուցիչները:
Բանջարեղեն արտադրող տնտեսվարողներին համակողմանի օժանդակություն կցուցաբերվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ: 3 փետրվարի: ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունից:
Արցախյան ընկերությունների արտադրության ծավալների ու սպառման խնդիրների հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով՝ նախարարը ծանոթացել է առաջարկվող տեսականուն և նրանց արտադրական հզորություններին:
Արամ Մխոյանի ցուցումով գյուղմթերքների վերամշակությամբ զբաղվող ընկերություններից առաջիկայում կներկայացնեն իրենց մոտ եղած արտադրանքի ծավալները, առկա պահանջները, որոնց հաշվառմամբ էլ կներկրվի համապատասխան սերմերի քանակն ու տեսականին: Նախարարը նշել է նաև, որ բանջարեղեն արտադրող տնտեսվարողներին կցուցաբերվի համակողմանի օժանդակություն՝ սերմերի, պարարտանյութերի և մասնագիտական խորհրդատվության տրամադրման տեսքով: