ԹռիչքավայրԷջքային գոտում թափառքի ժամանակ բռնկել Է S7 ընկերության՝ «Մոսկվա-Թբիլիս» չվերթն իրականացնող ինքնաթիռի շարժիչը:
«Դոմոդեդովո»-ում բռնկել Է Մոսկվայից Թբիլիսի մեկնող ինքնաթիռի շարժիչը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, հաղորդել Է Sputnik գործակալությունը՝ հղում անելով ականատեսներին:
A320 Էրբուսը պետք Է Երեւանի ժամանակով ժամը 13:50-ին Մոսկվայից մեկներ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայան: Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռի ձախ թեւի տակ կրակ Է առաջացել օդանավի թափառքի ժամանակ:
«Երբ ինքնաթիռը թափառք Էր կատարում թռիչքավայրԷջքային գոտում, մենք կրակ նկատեցինք Էրբուսի ձախ թեւի տակ: Ինքնաթիռի հրամանատարը իսկույն դիմեց ուղեւորներին եւ հայտնեց տեխնիկական անսարքությունների մասին: Ինքնաթիռը կանգ առավ, եւ մեզ ասացին, որ մեզ կտեղափոխեն այլ օդանավ»,-ասել Է Մոսկվայի բնակչուհի Տատյանա Մագերան, որը գտնվում Էր ինքնաթիռում:
Կես ժամ անց ուղեւորներին տեղափոխել են օդանավակայանի շենք, սպասվում Է, որ նրանց կտրամադրեն այլ ինքնաթիռ: