Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին եւ փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին:
Նախագահ Սահակյանը այսօր ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը կարեւորել է աշխատանքների պատշաճ կատարումը՝ պահպանելով նախանշված ժամկետները: