Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան հայտնել է, որ իր երկիրը փոխհատուցում պետք է ստանա WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը պահելու համար։
Էկվադորի նախագահը փոխհատուցում է պահանջել Ասանժին իր դեսպանատանը պահելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը։
Մամուլի ասուլիսի ժամանակ նախագահը մեկնաբանել է ՄԱԿ՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի որոշումը, որով դեսպանության շենքը լքելու դեպքում Ասանժին ձերբակալելու սպառնալիքը որակվել էր որպես անօրինական ձերբակալում։
«Այժմ՝ տարիներ անց, բոլորը տեսնում են, որ մենք իրավացի էինք։ Բայց ո՞վ է փոխհատուցելու Ասանժին եւ էկվադորին հասցրած վնասը։ Գիտե՞ք՝ որքան արժի նրան դեսպանատանը պահելը»,- ասել է Կորրեան։