ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիան 30 ավիահարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին:
Միջազգային կոալիցիան 30 ավիահարված է հասցրել ԻՊ-ի դիրքերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 21 ավիահարված հասցվել է Իրաքի տարածքում, այդ թվում 5-ը Մոսուլի մոտակայքում։ Ոչնչացվել են մարտական դիրքեր, զինապահեստներ, այլ օբյեկտներ, տեղեկացնում է Reuters գործակալությունը։
9 ավիահարվածներ են հասցվել Սիրիայում՝ հիմնականում Ռաքքայի մոտակայքում։
«Իսլամական պետությունը» ահաբեկչական խմբավորում է, որն զգալի տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում ու խալիֆայություն է հռչակել՝ սպառնալով ողջ աշխարհին։
ԻՊ-ին ավիահարվածներ են հասցնում ինչպես ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիան, այնպես էլ ՌԴ օդուժը՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խնդրանքով։